News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վիրուսակիր տեսանյութը, որի մեջ հսկայական պիթոնը կառչել է տղամարդուն, քանի դեռ տեղի բնակիչները փորձում են նրան ազատել, դիտվել է ավելի քան մեկ միլիոն անգամ։

Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի գյուղերից մեկում։ Սկզբում տեղացիները գետի մոտ հանգստացող պիթոնին հին գերանի տեղ են դրել։ Սակայն «գերանը» շարժվել է, երբ նրան ձեռք են տվել։ Տեսանյութում տղամարդը պայքարում է պիթոնի դեմ, իսկ մյուսները փորձում են նրան ազատել սողունից։ Արդյունքում հաջողվել է տղամարդուն ազատել եւ օձին վանդակ գցել։ Տեղի գազանանոցը հրաժարվել է ընդունել պիթոնին։

«Առայժմ մենք նրան վանդակում ենք պահում, որպեսզի մարդիկ կարողանան գալ եւ տեսնել»,- AFP-ին ասել է բնակիչներից մեկը՝ հավելելով, որ օձի երկարությունը 8 մետր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ