News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե CO₂-ի արտանետման մակարդակը չփոխվի, ապա 2030 թվականին Երկրի կլիման նման կլինի 3 մլն տարի առաջ գոյություն ունեցած կլիմային։ Այսպիսի եզրահանգման են եկել այդ թեմայով կատարված հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում, փոխանցում է DW-ն։

3 մլն տարի առաջ Երկրի վրա շոգ եւ չոր եղանակ է տիրել։ Կենտրոնական Ամերիկան ջրի տակ է եղել, իսկ Գրենլանդիան սառույցով ծածկված չի եղել, ծովի մակարդակն էլ 18 մետրով ավելին է եղել, քան այսօր։

Հետազոտության մասնակից, Վիսկոնսիի համալսարանում կլիմայի հարցերով փորձագետ Ջեք Ուիլյամսը նշում է, սակայն, որ Գրենլանդիան հաջորդ հարյուրամյակում դեռ չի կանաչի, իսկ ծովի մակարդակը չի բարձրանա 18 մետրով, քանի որ սառցադաշտերի հալման արագությունը այդքան էլ բարձր չէ։ Սակայն նրա խոսքով՝ մոլորակի տաքացման հետ կանհետանան կենդանի օրգանիզմների շատ տեսակներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ