Facebook-ը արհեստական բանականության արտոնագրի հայտարարություն է տվել, որը օգտատիրոջ տեղաշարժի նախորդ տվյալների հիման վրա կկանխատեսի, թե նա ուր է գնալու, գրում է HighTech-ը։
Օրինակ, եթե օգտատերը գտնվում է մարզասրահում, ալգորիթմը գնահատում է, թե որքանով է հավանական, որ նա գնա ռեստորան։
Եթե հավանականություն կա, ապա արհեստական բանականությունը նրա նորությունների ժապավենում ավելացնում է մոտակա ռեստորանի կամ հաստատության գովազդ, որտեղ օգտատերը նախկինում եղել է։