News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամստերդամի առաջին կին քաղաքապետ Ֆեմկե Հալսեման մտածում է Կարմիր լապտերների թաղամասի տեղափոխման մասին, փոխանցում է Bloomberg-ը։

Նա նշել է, որ Վալլեն շրջանը տեղակայված է քաղաքի հին մասում եւ 14-րդ դարում դրա ստեղծման ժամանակ այնտեղ աշխատել են ազատ կանայք, հիմնականում հոլանդուհիներ, որոնք սպասարկել են ծովագնացներին ու առեւտրականներին։

Այժմ պատուհանների մեծ մասից այն կողմ կանգնած են կիսամերկ կանայք, որոնց ծաղրում են հարբած զբոսաշրջիկները։

«Մեր հին քաղաքը Եվրոպայում ամենահներից է եւ մեծ մշակութային նշանակություն ունի, որի հեղինակությունը ակնհայտորեն վատթարանում է։ Մենք ուզում ենք, որ զբոսաշրջիկները մշակութային արժեք տեսնեն»,-նշել է քաղաքապետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ