News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապօրինի հարստացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի պաշտպանն այսօր՝ դեկտեմբերի 11–ին, միջնորդել է դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։

NEWS.am–ի հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ դատարանին առաջարկել են 5 մլն դրամից սկսած՝ ողջամտության սահմանում գրավ կիրառել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի միջնորդության քննարկումից հետո կանդրադառնա նաև Ղազարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու ՀՔԾ–ի միջնորդությանը։

Նա միաժամանակ նշեց, որ կալանք է դրված Ղազարյանի ընտանիքի անդամների դրամական միջոցների և գույքերի վրա։ Անդրադառնալով Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված նոր քրեական գործին, Հարությունյանը նշեց, որ այդ գործով իր պաշտպանյալին և նրա կնոջը որևէ մեղադրանք առաջադրված չէ։

Փաստաբանը նշեց, որ նոր քրգործը միացվել է ապօրինի հարստացման և պաշտոնեական կեղծիք կատարելու գործի վարույթին։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը NEWS.am-ին հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ