News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականի երրորդ եռամսյակին կրիպտոարժույթների բորսաներից գողացված միջոցների ընդհանուր արժեքը գերազանցել է 927 մլն դոլարը, երեւում է CipherTrace ընկերության հետազոտության արդյունքներից։ Այս տարվա առաջին կիսամյակին հաքերները առեւտրային հարթակներից գողացել են ավելի շատ փող, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում, փոխանցում է ՌԲԿ-ն։

2018 թվականի սկզբին հանցագործները կոտրել են ճապոնական Coincheck բորսան եւ գողացել են 533 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ, որից հետո տուժել են BitGrail հարթակի հաճախորդները, որից գողացել են 170 մլն դոլար։ Ամռանը հանցագործները հաջողությամբ հարձակվել են հարավկորեական Bithumb-ի ու Coinrail-ի վրա, որից հետո երկրում նշանակալիորեն կանոնակարգվել է բլոկչեյն ինդուստրիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ