News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծն Շառլ Ազնավուրի երաժշտական կոմպոզիցիաները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչյեում Մոսկովյան երաժշտության միջազգային տնից՝ այն դեպքում, եթե դրա բակում կանգնեցվի նրա հուշարձանը։ Առայժմ քաղաքի իշխանությունները հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ է ավելի լավ տեղադրել երաժշտի արձանը։

Ինչպես МК-ին պատմել է «Ռուսաստանում ջավախքցիների սփյուռք» կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը, հուշարձանի տեղադրման գաղափարն արդեն հաստատել են Մոսկվայի քաղաքային դումայում։ Սակայն նախագծի հարցում կողմնորոշվելու համար պետք է ընտրել դրա տեղադրման համար առաջարկվող երկու վայրերից մեկը։ Արձանը կկառուցվի բրոնզից՝ հայկական համայնքի միջոցներով։

«Եթե տեղ հատկացնեն երաժշտության տան բակում, ապա մենք դիտարկում ենք Ազնավուրի ստեղծագործությունները ամեն ժամ կամ օրվա մեջ մի քանի անգամ մի քանի րոպեով միացնելու տարբերակը։ Եթե հուշարձանը թույլ տան տեղադրել Զարյադյեում (ինչը նախընտրելի է), ապա այն կկանգնեցվի համերգային դահլիճի մուտքի մոտ։ Ազնավուրն ամբողջ մանկությունը անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, եւ նա շատ էր սիրում Մոսկվա այցելել։ Այս հուշարձանը ձգող վայր կդառնա եւ ռուս-ֆրանսիական, հայ-ռուսական ու ընդհանրապես բազմազգ բարեկամության խորհրդանիշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ