News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքը փորձում է ազատվել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից: Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակություն կուղարկի՝ պատժամիջոցներից ազատվելուն հասնելու համար, որոնք Բաղդադին թույլ կտան շարունակել Թեհրանից գազ մատակարարել:

«Ամերիկյան կողմն Իրաքի հետ համագործակցում է լուծումներ գտնելու համար, որոնք Իրաքի վրա ճնշումը կվերացնեին, որովհետեւ իրանական գազը անչափ զգայուն խնդրի հետ է կապված»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Վաշինգթոնը Իրաքին 45-օրյա հետաձգում էր տրամադրել նոյեմբերի 5-ին ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո իրանական գազի ներմուծումից հրաժարվելու համար: Իրաքցի պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ մոտ 2 տարի է պահանջվում իրանական գազի ներմուծումից հրաժարվելու եւ այլընտրանքային աղբյուր գտնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ