ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մերժումով է պատասխանել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի շուրջ նոր բանակցությունների անցկացման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկությանը՝ տեղեկացնում է DW-ն։
«Մենք ասացինք, որ պայմանագրի հետագա վերանայում չի լինելու»,- կանցլերի խոսքերն է մեջբերում dpa со-ն՝ վկայակոչելով դեկտեմբերի 11-ին Բեռլինում Մերկելի եւ Մեյի հանդիպումից հետո ՔԴՄ խմբակցության անցկացրած նիստի մասնակիցներին։
Միաժամանակ, գերմանական կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել Brexit-ի հարցում համաձայնության հասնելու վերաբերյալ։