News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ  քաղաքներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Նախարարությունից նաեւ հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին ժամը 21:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հս․ Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Տպել
Ամենաշատ