News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքերով՝ ոչ ֆորմալ պայմաններում անցկացվող նիստի ընթացքում քննարկվել են նոր խորհրդարանի աշխատանքի ապագա ձեւաչափին, մասնավորապես՝ խորհրդարանական հանձնաժողովներին վերաբերող հարցեր։

Ի պատասխան խորհրդարանի խոսնակի եւ փոխխոսնակների թեկնածությունների հետ կապված հարցերի պարզաբանման մեր խնդրանքին՝ Աղազարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

«Մենք փոխանակեցինք խորհրդարանական հանձնաժողովներին վերաբերող մեր պատկերացումները եւ ընդհանրապես մեր պատկերացումները։ Նիստն ընթանում էր ազատ ձեւաչափով, որպեսզի մենք կարողանայինք ավելի լավ ներկայացնել Ազգային ժողովի հետագա գործունեության վերաբերյալ մեր պատկերացումները»,- ասաց Աղազարյանը։ Ընդ որում, նա նաեւ հրաժարվեց հայտնել, թե որտեղ էր անցկացվում նիստը՝ ասելով, որ դա «բնականաբար գաղտնիք է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ