News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգի կենտրոնում կրակոցների հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորների թիվը հասել է 11-ի՝ տեղեկացնում է The Local՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը նույնականացրել է հրաձիգին, ով կրակ է բացել Ստրասբուրգի կենտրոնում։ Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ նախկինում նա հայտնի է եղել ոստիկանությանը։ Հրաձիգը թաքնվում է։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ տղամարդը սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար եւ ներառված է «S file» մարդկանց ցուցակում, որոնք կասկածվում են արմատականության մեջ։

SkyNews-ը հաղորդում է, որ զինվորների եւ հրաձիգի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նա վիրավորվել է, սակայն հասցրել է վիրավորել նաեւ զինվորի, ով Փարիզում 2015թ․ ահաբեկչությունից հետո «Պահապան» գործողության շրջանակում Ֆրանսիայի շրջաններում տեղակայված զինվորականներից է։

Ֆրանսիական դատախազությունը հայտարարել է, որ սպանության եւ ահաբեկչության համատեքստում սպանության նպատակով հարձակման փաստերով հետաքննություն է սկսվել։

Հայտնի է, որ կրակոցները հնչել են քաղաքի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնավաճառից։ France Info-ն հայտնել է, որ հրաձիգն օգտագործել է ինքնաձիգ եւ դանակ։

Տեղացի լրագրող Բրունո Պուսարը Թվիթերում գրել է, որ իր փողոցում տասնյակ կրակոցներ են հնչել։ Սկզբում մեկ-երկու, այնուհետեւ ինքը կրակահերթ է լսել։

Եվրոպական խորհրդարանի աշխատակից Էմանուել Ֆուլոնը գրել է, որ քաղաքի կենտրոնում «տագնապ» է, եւ փողոցներով զինված ոստիկաններ են վազում։

Անվտանգության նկատառումներով Եվրախորհրդարանը շրջափակված է։ Օրենսդիրները չեն կարող այն լքել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ