News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռսեւս ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով եւս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:

Ըստ Սահմանադրության՝ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ուստի չէր կարող կալանավորվել։ Չէր կարող կալանավորվել նաեւ դեկտեմբերի 9-ից հետո, քանի դեռեւս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը, այսինքն՝ Արամ Հարությունյանը պատգամավոր է եւ նրա լիազորությունները չեն դադարել։ Բայց նրա տեղաշարժը, առավել եւս՝ սահմանը հատելը կարող էին կանխել, քանզի այդ քննությունը վաղուցվանից էր գնում եւ բոլորին հայտնի էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու։

Արդյո՞ք Արամ Հարությունյանը հատել է ՀՀ սահմանը․ մեզ չհաջողվեց պարզել նաեւ Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանը, ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, լսելով հարցը, թե Արամ Հարությունյանից, ինչպես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, վերցվե՞լ է արդյոք անձնագիրը, եւ բացառու՞մ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։ Բայց մենք նախաքննության մանրամասն չէինք խնդրում, այլ այն՝ նա Հայաստանում է, թե ոչ։ 

Հիշեցնենք նաեւ, ԱԺ նիստից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։, ուստիեւ՝ դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես հիշում ենք, Սիլվա Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել էր, որ պահանջված գումարը մաս-մաս փոխանցել է ոմն Սուրեն Ավագյանի միջոցով ու հավելել, որ փոխանցումներ է արել նաեւ Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, որն էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին։

Իսկ Հայաստանի այդ քաղաքացիներն են՝ Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Արամ Հարությունյանի նախկին ենթակա, նրա սանիկ Վիկտոր Մարտիրոսյանը, երրորդը՝ ոմն Արմեն Խաչատրյան։ Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին մի քանի օր առաջ կալանավորել էին։ Ինչ վերաբերում է՝ Սուրեն Ավագյանին, նա վաղուցվանից «փախած է»։ Ինչպես հայտնեց աղբյուրը՝ պատահական չէ, որ Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, իսկ Արմեն Խաչատրյանն՝ այլեւս ոչ, քանի որ ակտիվ ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ եւ դրա դիմաց ազատ արձակվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ