News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ կարող էր միջամտել գործին, որը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը վարում է Huawei-ի ֆինանասական տնօրեն Մեն Վանչժոուի դեմ, եթե դա կօգնի ապահովել Պեկինի հետ առեւտրային գործարքը:

«Եթե համարեմ, որ դա երկրի համար լավ է, ապա դա որոշակիորեն խոշորագույն առեւտրային գործարք կլինի, որ երբեւէ կնքվել է, ինչն անչափ կարեւոր է, դա լավ է ազգային անվտանգության համար, ես անպայման կմիջամտեի, եթե գտնեի, որ դա անհրաժեշտ է»,- ասել է նա հարցազրույցում:

ԱՄՆ նախագահը լավատեսություն է հայտնել՝ կապված Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առեւտրային գործարքի կնքման հավանականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ