News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոնեկտիկուտի համալսարանը պատրաստվում է մարիխուանայի արտադրության դասընթաց մտցնել: Այն, ինչ ժամանակին քոլեջի ուսանողների համար վիթխարի խնդիր էր, հիմա կարող է վերածվել հեռանկարային կարիերայի, հայտնում է Hartford Courant պարբերականը:

Այս նորությունն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել:

«Մեզ մոտ տեղերն արդեն սպառվել են, որովհետեւ համալսարանի կեսը, հնարավոր է, գրանցվի այդ դասընթացին: Այս դասընթացին ավելի շատ ուսանողներ կլինեն, քան երկու քննաշրջանում ամբողջ բաժանմունքում»,- Hartford Courant պարբերականին հայտնել է պրոֆեսոր Գերարդ Բերկովիցը:

Բերկովիցը, որը բուսաբանության գիտական կոչում ունի եւ դասախոսություն է կարդալու մարիխուանայի աճեցման մասին, հայտնել է, որ իր դասերին գրանցվել է 400-ից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ