News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթվա սկզբին Apple-ի բաժնետոմսերը կտրուկ էժանացել են այն տեղեկություններից հետո, որ Չինաստանում դատարանն արգելել է iPhone-ի 7 մոդելների վաճառքը: Ընկերության շուկայական արժեքը, որը դեռեւս օգոստոսին գերզանցում էր տրիլիոն դոլարը, նվազել է 800 միլիարդից ցածր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին 4 ամիսներին բացասական նորությունների անընդմեջ հոսքի ֆոնին Apple-ը կորցրել է շուկայական արժեքի գրեթե քառորդ մասը: Երկուշաբթի ընկերության բաժնետոմսերին հերթական հարվածը հասցվեց՝ Չինաստանի Ֆուչժոուի միջանկյալ աստիճանի ժողովրդական դատարանը արգելեց iPhone-ի 7 մոդելների (iPhone 6S, 6S Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus եւ iPhone X) Չինաստան ներմուծումն ու վաճառքը: Դատարանի կարծիքով՝ Apple-ի այդ արտադրանքները խախտում են Qualcomm ընկերության 2 արտոնագրերը, որոնք կապված են լուսանկարների խմբագրման տեխնոլոգիաների եւ սենսորային կառավարման հետ:

Չինական դատարանում դատաքննությունը նախաձեռնել է ամերիկյան Qualcomm ընկերությունը, որն աշխարհում միկրոսխեմաների խոշորագույն արտադրողն է եւ Apple-ի համար չիպերի նախկին հիմնական մատակարարը:

Երկու ընկերությունների միջեւ դատական պատերազմը սկսվել է դեռեւս 2017 թվականի սկզբին, երբ «խնձորավաճառները» մատակարարին մեղադրել էին բջջային չիպերի շուկայում դիրքի չարաշահման մեջ: Հենց այդ ժամանակ էլ Apple-ը դադարել էր վճարել Qualcomm-ի լիցենզիոն մուտքերը եւ իր սարքերում նրա չիպերի օգտագործումը:

Ի պատասխան՝ միկրոսխեմաներ արտադրողը Apple-ի դեմ տասնյակ հայցեր էր ներկայացրել արտոնագրային իրավունքների խախտման եւ տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման մասին: Չինաստանում iPhone-ի վաճառքի արգելքը սմարթֆոնների շուկայում աշխարհում խոշորագույն ընկերություն Apple-ի առաջին դատական պարտությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ