News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հունան նահանգի  Չանշա քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել 49-ամյա բանվորի կյանքը, որի մարմնում տասնյակ պողպատյա ձողեր են եղել, հայտնում է Daily Mail–ը։

Տուժածը վնասվածքը ստացել է Չժուչժոու քաղաքի ճենապակու գործարանում գիշերային հերթափոխով աշխատելու ժամանակ։ Նրա կողքին ընկած արդյունաբերական ռոբոտ–մանիպուլյատորից 30 սանտիմետր երկարությամբ եւ 1.5 սանտիմետր տրամագծով սուր ձողեր են դուրս թռչել։ Դրանցից մեկը խրվել է բանվորի կրծքավանդակի մեջ, 8-ն ներթափանցել են նրա աջ ձեռքը, իսկ վերջինը հարվածել է ուսին՝ անցնելով կարեւոր նյարդային հանգույցի կողքով մեկ միլիմետր հեռավորությամբ։

Գործընկերները տղամարդուն հասցրել են տեղի հիվանդանոց, որտեղից նրան ուղարկել են նահանգի վարչական կենտրոնի հիվանդանոց։ Ձողերի պատճառով նա չի կարողացել պառկել ոչ մեջքի, ոչ որովայնի վրա։ Նրա վերքերը մշակել են տասից ավելի բուժքույրեր ու բժիշկներ։ Վաղ առավոտյան  բանվորին վիրահատել են եւ հաջողությամբ հանել բոլոր ձողերը։ Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Ամենաշատ