News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զարմանալի է, որ առանց որեւէ հետեւանքի է մնում գաղտնալսման հայտնի ձայնագրության բովանդակությունը՝ այն, ինչի մասին զրուցակիցները խոսում են, ոչ թե այն, թե ով եւ ինչպես է կազմակերպել գաղտնալսումը, այլ հենց բովանդակությունը: Դեկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Խոսքը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ պայմանավորվածության մասին է, այն մասին, որ դատավորներին «ուղղորդում» են: Եթե այս ամենին գնահատական չի տրվում, ապա դա մեծ ահազանգ է եւ մեզ վատ իրավիճակ է խոստանում իրավապահ համակարգի ու հասարակության հարաբերությունների համար»,- նախազգուշացրեց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ մի շարք հնչեղ քրեական գործերով՝ Քոչարյանի, Մայրապետյանի, նախ բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկություններ են տարածում, ընդ որում՝ տերմինաբանություն օգտագործելով, որն ավելի շատ համապատասխանում է ոչ թե  պաշտոնատար անձանց, այլ լրագրողներին: Դատարանների եւ դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր կան:

«Անկախ նրա անձից եւ նրա մասին կարծիքից, իշխանություններն այս ամենը պետք է դադարեցնեն, եւ այս ամենը պետք է արժանանար համապատասխան գնահատականի»,- շեշտեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իշխանությունների հռետորաբանությունը կարելի է դատապարտելի համարել: «Անհրաժեշտ է հիշել, որ հայտնի քաղաքական եւ հասարակական անձանց գործերով հնարավոր է միայն ճշգրիտ ոսկերչական աշխատանք: Իրազեկ մարմինները պետք է կոռեկտ մնան եւ օրենքի տառից չշեղվեն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ խոսքը երկու ձայնագրությունների մասին է՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ