Նոր Զելանդիայում ավելի քան 1000 մարդ վառված մոմերով սպանված բրիտանուհի զբոսաշրջիկ Գրեյս Միլանի հիշատակին գիշերային հսկում են անցկացրել, գրում է Associated Press-ը:
22-ամյա զբոսաշրջիկի սպանությունը, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին, երկրում մեծ հասարակական արձագանք էր առաջացրել:
Նոր Զելանդիայի վարչապետը երկրի ժողովրդի անունից նշել էր «խոր ցավի եւ ամոթի» զգացողության մասին, քանի որ աղջիկը մահացել է հենց իրենց երկրում, որը հայտնի է իր հյուրընկալությամբ:
Աղջկա հայրը՝ Դեւիդ Միլանը, որն աղջկա անհետացումից հետո անցյալ շաբաթ Նոր Զելանդիա էր ժամանել, ասել էր որ չնայած իր կարճ այցին, Գրեյսը ինչ-որ իմաստով ընդմիշտ «նորզելանդացի կմնա»:
Աղջկա սպանությունում կասկածվում է 26-ամյա տղամարդը, որին տեսել են Գրեյսի հետ: Շուտով նա կկանգնի դատարանի առաջ: