News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայտնի է դարձել, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել, գրում է  Sky News-ը:

Sky News-ի թղթակիցը հաղորդում է, որ առաջիկա իրադարձության կապակցությամբ անգլիական ֆունտի փոխարժեքը կտրուկ բարձրացել է:

Վարչապետի անվստահության քվեի համար քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ տեղական ժամանակով 18:00-ից մինչեւ 20:00:

Արդյունքների մասին այսօր կհայտնեն:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել էր խորհրդարանում բրեքստիտի վերաբերյալ վճռական քվեարկությունը:

Հիշեցնենք, որ Եվրամիության դատարանը հաստատել էր Բրեքսիթից միակողմանիորեն հրաժարվելու Լոնդոնի իրավունքը:

Բրեքսիտի հարցով Մեծ Բրիտանիայի նախկին  նախարար Դեվիդ Դեւիսը հայտարարել էր, որ երկրի խորհրդարանը կարող է դեմ քվեարկել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին Մեյի առաջարկված համաձայնությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ