Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ում գրառում է կատարել կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ազատազրկելու հետ կապված։
Կարո Փայլանը գրել է. «Էրդողանի հրահանգով Դեմիրթաշը պատանդ վերցվեց։ Էրդողանի հրահանգով Դեմիրթաշը ազատազրկվեց»։
Նշենք, որ Դեմիթաշը մեղադրվում է մի շարք հոդվածներով, որոնք հիմնականում կապված են «ահաբեկչության կառույցի գովաբանում» հոդվածի հետ։ Դատական գործերից մեկով արդեն դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Դեմիրթաշին։
ՄԻԵԴ–ը Դեմիրթաշի գործով որոշում էր կայացրել, որ անհապաղ նրան պետք է ազատ արձակել, քանի որ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։