News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օրից ավելի է՝ դասադուլ է: Նրան ուղեկցում են ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Դեռեւս քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ հատուկ այս խնդրով կզբաղվի եւ օբյեկտիվ լուծում կտա:

Բանն այն է, որ դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է եւ նոր ընտրություններում այլ անձ է ընտրվել, սակայն դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Չարենցավանի N  3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել՝ նշելով.

«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է:

Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ