News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին եւ ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով:

«Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին եւ օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական եւ դատավարական հարաբերություններում անձի իրավունքների եւ օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսեւորվում մի շարք կարեւոր  իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ծրագրում արտացոլված  նպատակները եւս մեկ անգամ ընդգծում են  Հայաստանի Հանրապետության հանձնառությունը եւ պատրաստակամությունը մեր երկրում  մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման եւ այս ոլորտում օրենսդրության եւ պրակտիկայի միասնականության ապահովման հարցում:  Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է նաեւ այն լայնածավալ աջակցությունը, որը Ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքրերի նախագծերի մշակման գործընթացում: «Ինչպես այս ծրագրի եւ դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարեւորելով Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին այս ծրագրի միջոցով Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին գործուն աջակցելու համար:

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:

Տպել
Ամենաշատ