News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մինչեւ վերջ կպայքարի կառավարության ղեկավարի պաշտոնից իրեն հեռացնելու փորձերի դեմ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«(Խորհրդարանական 1922 կոմիտեի ղեկավար) Գրեմ Բրեյդին հաստատել է, որ 48 նամակ է ստացել Պահպանողական կուսակցության պատգամավորներից, որը գործարկել է Պահպանողական կուսակցության ներսում իմ նկատմամբ վստահության հարցով քվեարկության գործընթացը։ Ես մինչեւ վերջ կպայքարեմ անվստահության քվեի դեմ»,–ասել է Մեյը։

Բրիտանիայի վարչապետը հավելել է նաեւ, որ ընդունում է Կոնսերվատիվ կուսակցության իր գործընկերների մարտահրավերը։

Մեյի համոզմամբ՝ իր հրաժարականը ԵՄ–ի կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը ձգձգելու կամ չեղարկելու վտանգի տան կդնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ