News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Boeing–ի՝ բիզնես–ջեթերի արտադրության գործում մասնագիտացված ստորաբաժանումը հայտնել է BBJ-777 X ծրագրի գործարկման մասին, հայտնում է ՌԲԿ–ն։

Խոսքը ինքնաթիռների 2 տեսակների մասին է, որոնք կկարողանան առանց վայրէջքի թռչել ցանկացած ուղղությամբ։ Այսպես BBJ-777-8 բիզնես–ջեթը կկարողանա հաղթահարել 21 570 կմ։ Դա նշանակում է, որ այն կարող է առանց դադարի թռչել Նյու Յորքից մինչեւ Արեւմտյան Ավստրալիա։

BBJ-777-9–ը կարող է հաղթահարել 20 370 կմ տարածություն։ Ավելի փոքր հեռավարությունը այս դեպքում Boeing–ը խոստանում է փոխհատուցել ավելի տարողունակ սրահով։

Ընկերությունում հայտնել են, որ ստացել են նոր սերնդի այս ինքնաթիռների 21 նախնական պատվեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ