News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհով Marriott International Inc խմբի հյուրանոցների ավելի քան 500 մլն հաճախորդների անձնական տվյալների արտահոսքի պատճառ դարձած կիբեր հարձակման հեղինակները չինացի հաքերներն են, գրում է  The New York Times-ը:

Հոդվածում նշվում է, որ այս ակցիան ԱՄՆ-ում Չինաստանի կողմից հետախուզակլան տվյալների հավաքի զանգվածային աշխատանքի մի մասն է, որոնք անդրադարձել են նաեւ բժշկական ապահովագրության ոլորտի ընկերություններին եւ այն կազմակերպություններին, որոնք պետական գաղտնիքին ամերիկացիների հասանելիության մասին տեղեկություններ են պարունակում:

NYT-ի աղբյուրների համաձայն, հաքերներն աշխատում էին Չինաստանի պետական անվտանգության նախարարության համար:

Նոյեմբերի վերջին Marriott International-ը հայտարարել էր, որ իր 500 մլն հաճախորդների տվյալները կարող են հայտնվել չարագործների մոտ:

 327 մլն հյուրերի տվյալները վերաբերում էին հեռախոսի համարներին, անձնագրի համարներին, էլ.փոստի հասցեներին, փոստային հասցեին, ծննդյան օրվան եւ սեռին:

Հնարավոր է հասանելի դառնան որոշ հաճախորդների բանկային տվյալները, թեեւ այդ տեղեկությունները կոդավորված ձեւով են պահպանվում:

Ընդ որում ընկերությունն առաջարկել է տուժողներին անձնագրի համար փոխհատուցում վճարել:

Բացառված չէ, որ տվյալները հաքերների մոտ կարող էին լինել 2014 թվականից:

Marriott International ընկերությունը ստեղծվել է 1927-ին, այն միավորում է աշխարհի 130 երկրներում 30 բրենդներով ավելի քան 6,7 հյուրանոց: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բեթեսդում (Վաշինգթոնի մերձակայք, ԱՄՆ): 2017-ին ընկերության եկամոտը գերազանցել էր 22 մլրդ դոլարը:

Բացի սեփական Marriott բրենդից, նրան են պատկանում նաեւ Bulgari Hotels & Resorts, Ritz-Carlton, St. Regis, Sheraton, Autograh и եւ այլ բրենդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Ամենաշատ