Երեքշաբթի երեկոյան ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքը դե ֆակտո անցում է կատարել պաշարողական դրության. Քաղաքապետարանի կարգադրությամբ փակվել է սուրբծննդյան շուկան, որի մերձակայքում է տեղի ունեցել ահաբեկչական ակտը, պրեֆեկտուրան փակել է մանակապարտեզներն ու տարրական դպրոցները, փոխանցում է Euronews–ը։
Ողբերգությունից հետո իրավապահ մարմինները, հաշվի առնելով, որ ենթադրյալ հանցագործին դեռ չեն ձերբակալել, խորհուրդ են տվել անցորդներին իրենց իսկ անվտանգության համար թաքնվել տներում, սրճարաններում կամ ռեստորաններում։
Հայտնի է, որ կասկածյալը երեք անգամ կրակահերթ է բացել Էլզասի պատմական կենտրոնում։
Երեքշաբթի երեկոյան Եվրալիգայի բասկետբոլային հանդիպումն էր, հանդիպում էին «Ստրասբուրգ» ու Լյուբլյանայի «Օլիմպիա» ակումբները, հանդիսատեսին արգելված է եղել լքել մարզադահլիճը։ Վիրավորներին սատարելու եւ զոհերի հիշատակը հարգելու համար երկրպագուները երգել են «Մարսելյեզը»։