News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Յուրի Տեփանոսյանի սպանությունը հանիրավի մեղսագրվել է Սմբատ Բարսեղյանի. Նրա հայտնի լուսանկարը ֆոտոշոփ էին արել, նաեւ մյուս սպանությունը փորձում են ջարդել Արմեն Բիլյանի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատարանում, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով, շատ ուշագրավ ու ցավալի է, որ հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած ակնհայտ ապօրինությունները, սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն մեղադրողներով, նույն դատավորներով իբրեւ թե քննվել:

«Սա խեղկատակություն է, սա վիրավորանք ու արհամարհանք է մեր պետականությանը, մեր արժանապատվությանը, մեր ինքնիշխանությանը: Ես լավ չեմ պատկերացնում, թե այս սրիկայությունը որքան պետք է շարունակվի այս ձեւով, եւ այդ ընտանինքներին էլ ինչքան պետք է ինչ-ինչ տեխնոլոգիաներ օգտագործելով ներքաշեն: Շատ ցավում եմ, որ մարդկանց նման վիճակի մեջ են դնում: Ամբողջ համակարգի հնարավորություններն օգտագործում են՝ այդ մարդկանց այդպիսի վիճակի մեջ դնելու համար:

Ես պատկերացնում եմ, որ առաջին իսկ օրվանից փորձել են նրանց այնպիսի «ապացույցներ» ներկայացնել, որ նրանք համոզվեն դրանում: Հասկանալի է, որ եթե մարդկանց վրա ուղղորդված մի ամբողջ համակարգ աշխատի, մարդկանց մոտ կարող են նաեւ նման պատկերացումներ ունենալ: Ես նրանց հասկանում եմ եւ մեծ հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք իրական արդարադատությունը, հայկական Նյուրնբերգը, որը կբացահայտի բոլոր ոճրագործներին, որոնք վերջին տասնամյակներում կեղեքել են, կյանքեր են խլել, ցեղասպանություն են իրականացրել»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ այդ ոճիրներ գործածները պետք է պատասխան տան, ոչ թե իրենք պետք է գան այստեղ ու կեղծ շոուների մասնակցեն:

Ավետիսյանը հիշեցրեց, որ մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ լինելու է ամբողջական անցումային արդարադատություն. «Մենք կաջակցենք այդ գործընթացին, որ դա տեղի ունենա: Որքան կարեւոր է «Մարտի 1-ի» գործի բացահայտումը, նույնքան էլ կարեւոր է երկու ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքներն ամբողջությամբ շուռ տված, կեղծարարությամբ գործեր սարքած իրավապահների ու փորձագետների պատասխանատվության հարցը»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ