News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոչ մարտի 1-ին կոալիցիա կազմած ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, ոչ էլ իր ողջ գոյության ընթացքում ընդամենը ձեւական ներկայություն ապահոված ուժերը, որոնք բոլոր հարմար առիթների դեպքում ծռմռվում են իշխանությունների առջեւ, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ, եւ ուղղակի օդ են տատանում, որ ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատարանում, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմություն համարում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Պետք է նկատի ունենալ, որ եթե մեկը ուղիղ օլիգարխիկ ուժ է, ապա մյուսը քողարկված նույնպիսի ուժ է եւ առհասարակ մեր ծրագրից էլ հիշեցում եմ բերում, որ քաղաքական, տնտեսական եւ գործակալական լուրջ համակարգային լյուստրացիայի խիստ անհրաժեշտություն կա: Մինչ այդ մենք չենք կարող ձեւավորել իրապես պետական, ժողովրդավարական կառավարման համակարգ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք ընդունել են ընտրությունների արդյունքները, քանի որ ժողովրդի որոշումներն անքննելի են:

«Բայց չենք կարող չահազանգել այն վտանգների մասին, որոնք ծառացած են մեր առջեւ: Չենք կարող չասել, որ առանց իրական ընդդիմություն, առանց «Սասնա ծռերի», առանց բեւեռի, բնականաբար, Ազգային ժողովն ու պետական կառավարման համակարն իմունիտետ չի ունենալու, ինչը շատ ցավալի է»,-ընդգծեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ