Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 եւ uGo 5500 սակագնային պլանների նոր կամ պարտավորություն չունեցող բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր Ucom-ի ամանորյա առաջարկից օգտվելու դեպքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մասնավորապես, uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները, երկարացնելով պայմանագիրը 18 ամսով, հենց այդ ժամանակահատվածում կստանան 30 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն։ Իսկ uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները՝ միանալով առաջարկին, 18 ամսվա ընթացքում կստանան 80 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 40 ԳԲ-ի փոխարեն։
«Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր բաժանորդների, այլ նաեւ պարտավորություն չունեցող uGo 3500, uGo 5500 եւ Ucom-ի կանխավճարային շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար, ովքեր կարող են վերակնքնել պայմանագիրը եւ ստանալ այնքան ինտերնետ, որքան անհրաժեշտ է լավ որակով առցանց ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու եւ մտերիմների հետ շփվելու համար», - նշեց Հայկ Եսայանը։
Հավելենք, որ գերարագ ինտերնետն սպառելուց հետո ներբեռնման արագությունը կդառնա 64 կբ/վ, իսկ վերբեռնմանը՝ 8 կբ/վ, որը կբավարարի առցանց վճարում կատարելու եւ գերարագ ինտերնետի փաթեթներ ակտիվացնելու համար: