News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված մինչեւ 2 մլն ՀՀ դրամ գումարի անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացը: Վարկային կոնվեյերը հիմնված է Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության կողմից մշակված նորագույն CRM համակարգի վրա:

Հայտերի ձեւակերպման եւ վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ, Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս արագ եւ պատասխանը տրամադրվում է հայտը ներկայացնելուն պես: Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ` համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացառելու մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս եւ էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկառուների բազայի ձեւավորման խնդիրը եւ մի քանի անգամ բարձրացնում կորպորատիվ բիզնեսի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը:

Բիզնեսին օժանդակելը` Յունիբանկի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է: Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017» վերլուծության համաձայն,  ակտիվ հարկատուների կառուցվածքում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 77%` ավելի քան 82 000 կազմակերպություն, որոնցից մեծ մասը դա գերփոքր եւ փոքր ընկերություններն են: Միկրո եւ փոքր բիզնեսի զարգացման համար կարեւոր դեր ունեն վարկային միջոցների հասանելիությունը եւ սպասարկման պարզեցված գործընթացը:

«Հաշվի առնելով Պրոտոբեյզ Լաբարատորիզ ընկերության հետ հաջող փորձը մանրածախ ոլորտում, մենք որոշեցինք շարունակել մեր համագործակցությունը եւ ներդնել CRM համակարգ նաեւ բիզնես վարկերի համար: Այդպիսով, մենք հաճախորդներին առաջարկում ենք ավելի հարմար եւ արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը: Մենք կշարունակենք ակտիվ տեմպերով մեծացնել միկրոբիզնեսի ֆինանսավորման ծավալները եւ արդեն 2019 թվականին վարկային կոնվեյերի միջոցով կհաստատենք մինչեւ 4 մլն ՀՀ դրամ գումարի վարկեր», – նշեց բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

2018 թվականի հունվար-նոյեմբերին Յունիբանկի կողմից միկրոբիզնեսին տրամադրված վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%, իսկ պորտֆելի հավելաճը կազմել է ` 32%:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ