News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ եւ երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից դեկտեմբերի ընթացքում այցելում են Հայաստանում գործող արտադրական  կազմակերպություններ։

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդերի գիտելիքները  եւ պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների եւ աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

«Երիտասարդության զբաղվածության խնդիրները մշտապես գտնվում են ՀԳՀՄ-ի եւ իր անդամների ուշադրության ներքո: Այդ առումով ցանկանում եմ հատկապես նշել Beeline-ի գերազանց փորձը եւ գործառույթները՝ ուղղված ստարտափների եւ աշխատաշուկայում երիտասարդների  մրցունակության բարձրացմանը: Մենք՝ Beeline-ի հետ միասին այս ծրագրի շրջանակում, այս անգամ, առավելապես կենտրոնացել ենք երիտասարդների կարիերայի պլանավորմանը եւ նրանց շրջանում աշխատաշուկայի պահանջների ընկալման բարելավմանը, հանուն նրանց զբաղվածության խթանման եւ ՀՀ տնտեսության զարգացման», - նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից եւ հարկատուներից մեկը Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր՝ նպաստելով կրթություն-աշխատաշուկա համագործակցությանը, ինչպես նաեւ խթանում է կարիերայի պլանավորման գործընթացն երիտասարդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այցելությունները մասնակցելու են մի քանի ԲՈՒՀ-երի եւ սույն ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների եւ «Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները՝ ընդհանուր 80 երիտասարդ:

Նշենք, որ հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր ուսումնական հաստատություններից ընտրված երիտասարդներ եւ կամավորներ մասնակցել են ՀԳՀՄ-ում կարիերայի պլանավորման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներին, մասնավորապես՝ Հայաստանի Ազգային Ագրարային, Հայաստանի պետական մանկավարժական եւ Եվրասիա Միջազգային համալսարանից: Կլոր սեղան քննարկումների ընթացքում ներկայացվել են երիտասարդ մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի/գործատուների պահանջները, Հայաստանի տնտեսության զարգացող ճյուղերը (մասնավորապես՝ ՏՏ եւ ինժեներինգ, գյուղմթերքների արտադրություն, հագուստի արտադրություն, մետաղամշակում եւ այլն), ինչպես նաեւ ստարտափների եւ դրանց աջակցող գործիքակազմի մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ