News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ այդ ընթացքում հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»:

Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:

«Տոների ժամանակ նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված:

Ծայրահեղականները շարունակում են զբոսաշրջային վայերում կենտրոնանալ, ինչպիսիք են՝ առեւտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները եւ այլ խոցելի վայրերը, որոնք հաճախ են Արեւմուտքի բնակիչներն այցելում», - նշվում է հայտարարությունում:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) այս հայտարարության կապակցությամբ իր զարմանքն է արտահայտել:

«Անհասկանալի է, թե ինչու է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում  Հայաստանում հանցավորության մասին՝  հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրում եւ ամերիկացի զբոսաշրջիկների համար ամենա անվտանգ վայրերից մեկում (ըստ Պետական դեպարտամենտի):

Առավել անհասկանալի է այն, թե ինչու է մեր դեսպանատունը Հայաստանում ամերիկացիներին խնդրում զգոն լինել «անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ անհատների սպառնալիքներից», որոնք, ըստ բոլոր տվյալների, Հայաստանում երբեք չեն եղել», - նշել է ANCA-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ