News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հավերժական սառցույթի հալվելը կավերի արկտիկական ենթակառուցվածքների 30-70 տոկոսը եւ կազդի ավելի քան 4 մլն մարդու կայնքի վրա։ Այդ գործընթացը արդեն գրեթե անհնար է կանգնեցնել, պնդում են գիտնականները կատարված նոր հետազոտությունում, փոխանցում է HighTech-ը։  

Հավերժական սառցույթի հալվելու ընթացքում կոշտ հողը դառնում է հեղուկ, որը կտրուկ փոխում է տեղի ժողովուրդների կյանքն ու փաստացի ավերում է ամբողջ կառուցված ենթակառուցվածքը։

Արդյունաբերական հեղափոխության մեկնարկից ի վեր Արկտիկայում միջին ջերմաստիճանը աճել է 1 °С-ով եւ հետագայում այդ գործընթացը չի կասեցվի նույնիսկ փարիզյան համաձայնագրով, նշում է Տյումենում  գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի աշխատակից Վլադիմիր Ռոմանովսկին։  

Հավերժական սառցույթի հալվելու հետեւանքով Սիբիրի հարավային մասերում, Ալյասկայում եւ Կանադայում միլիոնավոր տոննաներով օրգանական նյութեր կազատվեն, որոնք հավաքվել են հարյուրավոր տարիներ։ Բուսական ու կենդանական մնացորդները կսկսեն փտել՝ մթնոլորտ նետելով մեթան ու ածխաթթու գազ, բացի այդ կդառնան չափազանց հրավտանգ։ Դա մեծապես կարագացնի գլոբալ տաքացման գործընթացը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ