News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կենտուկիում 33-ամյա Էմանուել Ֆլաթերը սպանել է իր 3-ամյա զարմուհի Ժոզեֆինա Միա Բուլուբենչիին:

Ժոզեֆինայի բղավոցը լսելով՝ նրա հայրը՝ Բենջամին Բուլուբենչին, շտապել է մանկական սենյակ եւ տեսել, որ երեխայի կոկորդը կտրված է, հայտնում է USA.one-ը: Սպանողը դանակով հարձակվել է նաեւ փեսայի վրա՝ նրան վիրավորելով: Հայտնի է, որ այս սահմռկեցուցիչ իրադարձության վկաներն են եղել ընտանիքի մյուս 4 երեխաները:

Շրջանի շերիֆ Քլինթոն Ջիմ Գաֆին այն «ամենասարսափելի հանցագործությունն է անվանել, որն իր աշխատանքի վերջին 15 տարում տեսել է»: Ոստիկանությունում դժվարանում են ասել, թե Ֆլաթերն ինչ դրդապատճառներ է ունեցել դա կատարելու համար, բայց ասում են, որ նա, նախնական տեղեկություններով, թմրանյութերի ազդեցության տակ չի եղել:

Կալանավորվածի եղբայրը WLEX-TV-ին հայտնել է, որ նա մի քանի տարի տառապում էր հոգեկան խանգարմամբ, սակայն «մինչ այս երբեք բռնության չի դիմել»: Տղամարդը հավելել է, որ եղբայրը «հրեշ չէ»:

Էմանուել Ֆլաթերին առաջադրվել է 1-ին աստիճանի սպանության մեղադրանք, նա գտնվում է բանտում, որտեղից մինչեւ դատը կարող է ազատվել 500 հազար դոլար գրավով: Եթե տղամարդուն մեղսունակ ճանաչեն, նրան մահապատիժ է սպառնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ