News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի Պահպանողական կուսակցության ստորին պալատի պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել վարչապետ Թերեզա Մեյին՝ տեղեկացնում է BBC-ն։

Որպեսզի Մեյը մնա կուսակցության առաջնորդ, կողմ են քվեարկել 200 պատգամավորներ, դեմ՝ 117։

Ավելի վաղ կուսակցությունից 48 պատգամավորներ պաշտոնական նամակ էին ներկայացրել կուսակցության ղեկավարությանը՝ հայտարարելով վարչապետի հանդեպ իրենց անվստահության մասին։

Նամակը ստորագրողները կազմում էին Համայնքների պալատի 15 տոկոսը, եւ այդ թիվը բավարար էր, որպեսզի խմբակցությունում քվեարկության դրվեր կուսակցության առաջնորդի վստահության հարցը։

Պահպանողականները դժգոհ են Brexit-ի պայմաններից։

Վերլուծաբանները կարծում էին, թե Մեյն ինքը հրաժարական կտա, սակայն չորեքշաբթի առավոտյան նա հայտարարել է, որ կպայքարի մինչեւ վերջ, քանի որ երկիրն այժմ չի կարող իրեն թույլ տալ վարչապետ փոխել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ