News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Ս. Հարությունյանը հայտարարագրել է նաեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 12500 ՀՀ դրամ բաժնեմաս:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սերգեյ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 18 000 ԱՄՆ դոլար եւ 16 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 604 210 ՀՀ դրամ: Նշված թվից 1 482 210 ՀՀ դրամ եկամուտը նա ստացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 42 000 ՀՀ դրամ: 

Ս.Հարությունյանը այլ եկամուտներ եւս հայտարարագրել է, որոնք կազմել են 3000 ԱՄՆ դոլար եւ 1000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 23–ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Ս. Հարությունյանն ընտրվել էր Երեւան քաղաքի ավագանու անդամ: Իսկ արդեն հոկտեմբերի 29–ին նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին...
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
Ամենաշատ