News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինի բնակիչը լքել է աշխատանքը եւ ամբողջ ժամանակն անցկացնում է գրախանութում այն աղջկան տեսնելու հույսով, ում ժամանակին հանդիպել է այնտեղ, բայց չի համարձակվել մոտենալ, հայտնում է Sohu պարբերականը:

Սուն ազգանունով 25-ամյա չինացին անծանոթուհուն հանդիպել է սեպտեմբերի վերջին: Նա աղջկան չի մոտեցել, քանի ար այդ ժամանակ խանությում էր այլ աղջկա հետ: Նա գիտեր, որ ընկերուհուն դուր է գալիս, ուստի չի ցանկացել վիրավորել նրա զգացումները ու նրա ներկայությամբ ծանոթանալ ուրիշ աղջկա հետ: Այդուհանդերձ, Սունը հավաստիացնում է, որ այդ մի քանի վայրկյանում անծանոթուհու հայացքին հանդիպելով «իրենց միջեւ հատուկ կապ է առաջացել»: Չինացին առաջին հայացքից սիրահարվել է եւ այդ ժամանակից նրան հանդիպելու հույսը չի կորցնում՝ գրախանութում հերթապահելով 11:00-ից մինչեւ 19:00:

Նա նույնիսկ նկարել է աղջկա դիմանկարը եւ թերթոնները բաժանել մարդկանց՝ հույս ունենալով նրան գտնել ծանոթների միջոցով: Սունը պնդում է, թե կարեւոր չէ՝ աղջիկն իրեն հիշում է, թե ոչ, ինքը պարզապես ցանկանում է գտնել նրան եւ մտերմանալու փորձ անել:

World of Buzz պորտալը հայտնում է, որ չինացին աղջկան գտնելու փորձ կատարելիս անգամ դատարան է դիմել: Նա հայց է ներկայացրել անծանոթուհու դեմ, քանի որ նա իրեն ենթարկում է «էմոցիոնալ տառապանքի»՝ հուսալով, որ ոստիկանությունը կգտնի նրան: Բայց դատարանը գործի քննությունը մերժել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ