News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգյան հրաձիգին եւ հավանական ահաբեկչին բռնելու գործողությունը շարունակվել է Գերմանիայում, հայտնում է The Telegraph-ը:

Պարբերականը նշում է, որ նա տեղում սպանել էր 2 մարդու, վիրավորել 12-ին, որոնցից երկուսը ծանր վիճակում են. նրանք գլխից են վիրավորվել:

Հայտնի է, որ Շերիֆ Շերքաթը, որ մարդկանց վրա կրակել է Ստրասբուրգի ծննդյան տոնավաճառում, հանցագործությունը կատարելիս բղավել է «Ալլահ աքբար»:

Հաղորդվում է, որ ծագումով Ստասբուրգից 29-ամյա տղամարդը հրազենից բացի, զինված է եղել նաեւ դանակով:

Պարբերականը նշում է, որ հարցաքննությունների եւ հանցագործության հետաքննության ժամանակ հարց է ծագել, թե ինչու է Ֆրանսիայում եւ Գերմանիայում պոտենցալ վտանգավոր համարվող արմատական մարդը հայտնի եղել ընդամենը որպես սովորական հանցագործ:

Ինչպես հայտնել է Փարիզի գլխավոր դատախազ Ռեմի Հեյցը, կասկածյալը մեղադրվել է 27 հավագործությունների մեջ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարայի տարածքներում կատարած կողոպուտներ ու գողությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ