News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդյոք գյումրեցի կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականը կհանձնվի՞ ՀՀ իրավապահ մարմիններին: Այս հարցի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել փաստաբան Նորայր Նորիկյանը: նա, մասնավորապես, գրել է.

«Գյումրիում ս․թ․ դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։

Ըստ մամուլի հրապարակումների, Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ 

Միաժամանակ մամուլով տեղեկություններ են հաղորդվում, որ ձերբակալված ռուս զինծառայողը գտնվում է ռուսական ռազմաբազայում, ինչը նշանակում է, որ նա միինչ օրս չի հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին։

Ակնհայտ է, որ նշված հանցագործության հետեւանքով քրեական գործի նախաքննությունը պետք է իրականացվի ՀՀ համապատասխան մարմինների կողմից, եւ նշված ռուս զինծառայողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պատիժը կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ հետեւյալ պատճառաբանությամբ․

1․ Նշված հարցը հստակորեն կարգավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 եւ 1997 թթ-ին կնքված ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի եւ այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով:

2․ Այդ համաձայանգրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

3․Բացառաությունները սահմանված են նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով, ըստ որի` 

ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում, 

բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ, 

գ) կատարվել է զինվորական հանցագործություն:

Հասկանալի է, որ համաձայնագրով ամրագրված բացառություններից որեւէ մեկը այս ողբերգության դեպքում առկա չէ:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ ռուս զինվորականը գտնվում է ռուսական ռազմաբազայում, որեւէ կասկած չկա, որ ռուսական կողմը, ինչպես Վ․ Պերմյակովի դեպքում, այս դեպքում նույնպես հղում է կատարելու ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը…

Ինձ մոտ միշտ տարակուսելի է եղել այն հանգամանքը, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ իրավազորություն ունի անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ սահմանադրությունը եւ նրա 61-րդ հոդվածը…

Եթե նույն խնդիրն առաջանա նաեւ այս դեպքում, եւ ռուսական կողմը հրաժարվի հանձնել այդ զինվորականին ՀՀ իրավապա մարմիններին, իսկապես հարց կառաջանա, թե ինչո՞ւ մինչ օրս Վ․ Պերմյակովի կողմից իրականացված ոճրագործությունից հետո ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ռուսաստանի հետ կնքված վերը նշված համաձայնագրերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի այլեւ երբեք այսպիսի անպատվաբեր խնդրի առաջ չկանգնենք։

Ստացվում է, որ մեր երկրի տարածքում կարող է իրականացվել հանցագործություն, սակայն Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, չկարողանա լիարժեքորեն իրականացնել իր իրավասությունները որեւէ հանցագործի քրեական պատասխանատվության ենթարկելու գործում։

Մեր պատմությունից ինչո՞ւ դասեր չենք քաղում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ