News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ և՛ արդար էին, և՛ ազատ, և՛ մրցակցային, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ու թեև այն դեռևս իդեալական համարել հնարավոր չէ, բայց կարևորն այն է, որ հիմնական չափանիշները պահպանվել են: Դիտարկումները ցույց են տվել նաև, որ մասշտաբների առումով խախտումներն անհամեմատ քիչ են եղել, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր:

Նա նաև նշեց, որ եղել են որոշ դեպքեր, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հոկտանյանը չբացառեց, որ կարող է նաև ընտրակաշառքի դեպքեր եղած լինեն, բայց այդ ամենի մասին խոսել հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո:

Իր դիտարկմամբ, ընտրության օրը ընտրատարածքների մեծ մասի շրջակայքում անգամ սևազգեստ «տասովչիկների» կուտակումներն են բավականին քիչ եղել, ինչը նախորդ ընտրությունների համեմատ շատ փոքր թիվ կարող է կազմել:

«Ես 1989 թվականից, որոշ բացառություններով, տարբեր կերպ ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում: Եվ կարող եմ ասել, որ այս անգամ տեղի ունեցած ընտրությունները նման էին 1991 թվականի ընտրություններին: Այսինքն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդիկ «փրկիչ» են գտել, ինչը հայ ժողովրդի մոտ դարերի ընթացքում ձևավորված ու պահպանված մոտեցման հետևանք է:

Եվ եթե այն ժամանակ «փրկիչը» Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ցավոք, մենք դեռ այն գիտակցության չենք հասել հասկանալու համար, որ փրկիչը մենք ինքներս պետք է լինենք: Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն կդառնա: Եվ որ 5 տարի հետո 1996 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովը գրոհելու դեպքերը չեն կրկնվի: Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա»,- ասաց Վ. Հոկտանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ