News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամ-ժամ սպասվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը։ Մրցույթում հաղթել է 3 մասնակից, ինչը նշանակում է, որ վերջնական վերդիկտը պետք է կայացնի առողջապահության նախարարը։ Հրամանը կարող էր լինել 2 օր առաջ, սակայն Արսեն Թորոսյանը «ձգում է պաուզան»։ Թեեւ պարզ է, որ նշանակելու է «իր մարդուն»՝ ԲԿ-ի տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանին, սակայն հապաղում է՝ փորձելով հասկանալ, թե որպես նախարար պահպանո՞ւմ է  պաշտոնը, թե՞ ոչ։ 

Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ է ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլեւ բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից, որի մասին ասվում էր՝ «անգամ իրենց շենքում չեն ճանաչում»։

Ի դեպ, Արսեն Թորոսյանի շտաբի պետն է եղել նույն «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի «արտաքսված» տնօրենը՝ Գեւորգ Սիմոնյանը։ Վերջինս, հիշեցնենք, լուրջ կոնֆլիկտ էր ունեցել ԺՊ Արման Հովակիմյանի հետ եւ մեկ ամիս չաշխատած՝ հեռացել։ Ի դեպ, սա Արման Հովակիմյանի հետ կապված միակ «էկզոտիկ» պատմությունը չէ․ ըստ մեր աղբյուրների՝ նա բավականին լուրջ իրավական խնդիրների մեջ է հայտնվել նաեւ հիվանդանոցին հարակից տներից մեկի սեփականատիրոջ հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ