News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ի առավոտյան սակարկությունների մեկնարկին նավթի համաշխարհային գներն աճում են Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային լարվածության նվազման ֆոնին, սակարկությունների տվյալները փոխանցում է «Գազետան»:

Վաղ առավոտից Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,44 դոլարի:

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,32 դոլարի:

Ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրներին, The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Չինաստանը մտադիր է արտասահմանյան ընկերությունների համար իր շուկան ավելի բաց դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ