News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տալահասի քաղաքի բնակչուհուն մեղադրել են ամուսնուն սպանելու նպատակով սիրեկանի հետ համաձայնություն գալու մեջ, ում կյանքն ապահովագրված էր 1,75 մլն դոլարով, հայտնում է Associated Press-ը:

2000 թվականի դեկտեմբերին Մայք Ուիլյամսը գնացել էր բադի որսի եւ չէր վերադարձել: Խոշորածավալ որոնողական գործողությունն անարդյունք էր եղել՝ չէին գտել ո՛չ անհետացած որսորդին, ո՛չ նրա մասունքները: Ոստիկանությունում հանգել էին այն եզրակացության, որ նա նավակից ջուրն է ընկել եւ խեղդվել, իսկ մարմինը կերել են ալիգատորները:

Կնոջ՝ Դենիզ Ուիլյամսի խնդրանքով նրան դժբախտ դեպքի հետեւանքով զոհված են ճանաչել: Դրանից հետո նրան վճարել են 1,75 մլն դոլար, ինչ չափով ապահովագրված էր ամուսնու կյանքը: 2005 թվականին Ուիլյամսն ամուսնացել է հանգուցյալ ամուսնու լավագույն ընկերոջ՝ ապահովագրական գործակալ Բրայան Վինչեսթերի հետ: Յոթ տարի հետո նրանք բաժանվել են:

2016 թվականին Վինչեսթերը հարձակվել է Ուիլյամսի վրա եւ մեկ ժամ նրան պահել՝ սպառնալով ատրճանակով: Մեկ տարի հետ նա իրեն մեղավոր է ճանաչել մարդուն առեւանգելու համար եւ դատապարտվել 20 տարվա բանտարկության: Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ հայտնաբերվել են 17 տարի առաջ անհետացած Մայք Ուիլյամսի մասունքները: ԴՆԹ թեստը հաստատել էր, որ դրանք հենց նրան են պատկանում:

Վինչեսթերը պնդում է, որ ինքն ու Դենիզ Ուիլյամսը 1997 թվականից սիրեկաններ են եւ որոշել են սպանել նրա ամուսնուն: Որպես ապահովագրական գործակալ՝ ինքը տեղյակ էր, որ Մայքի կյանքը ապահովագրված է խոշոր գումարով:

Վինչեսթերը դատարանում հայտնել է, որ ընկերոջը նավակից ջուրն է հրել, փոխանցում է Tallahassee Democrat-ը: Նա հույս ուներ, որ ճահճային ծանր երկարաճիտները նրան հատակը կքաշեն, սակայն որսորդը կառչել էր կոճղից ու սկսել օգնություն կանչել: Այդ ժամանակ ապահովագրական գործակալը նրան հրացանով գնդակահարել էր, բեռնել ավտոմեքենան, տարել խորը փակուղի եւ թաղել հողի տակ:

Դենիզ Ուիլյամսին կալանավորել են 2018 թվականի մայիսին եւ մեղադրել առաջին աստիճանի սպանության, սպանության նպատակով համաձայնության գալու եւ սպանությունից հետո հանցակցելու մեջ: Կինը բոլոր մեղադրանքները հերքում է: Նրա փաստաբանի կարծիքով՝ Վինչեսթերը ստում է հանցագործության մեջ նրա դերի մասին, քանի որ քննության հետ գործարք է կնքել, ինչը նրան թույլ է տվել խուսափել սպանության մեղադրանքից եւ առեւանգման համար առավել խիստ պատժից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ