News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով հարկվում է։ NEWS.am–ի հետ զրույցում ավտոներմուծող Սամվել Խառատյանը նշեց, որ օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

Բողոքի ակցիայի մասնագետների հետ հանդիպեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով վրդովված դիմելով ցուցարարներին ասաց. «Բոլորդ բերում եք, նվիրատվություն եք ձեւակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում եւ ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»,–ասաց նա։

Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ