News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է. մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել այս ոլորտում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական, գիտական միտքը զարգացնելու հետ: Սա, իհարկե, առաջիկա ամենակարեւոր անելիքների մեջ է»,-ասաց նա:

Հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ Փաշինյանի, Զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է: «Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք ԶՈՒ զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ  դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Այդ միջոցների մի մասը պետք է լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված»,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ