News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի Արտգործնախարարության բազմակողմ եւ երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Բաքվում ՍՏՀԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ տնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի հարցեր: ՍՏՀԿ կազմի մեջ մտնում է 12 երկիր` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Կազմակերպությունում մի շարք պետություններ եւ միջազգային կառույցներ դիտորդի կարգավիճակ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ