News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը կրթության ոլորտում ունի լրջագույն անելիքներ. խոսքը բարձրագույն կրթական համակարգը նոր որակի բերելու, նրա կապը տնտեսության իրական կարիքներին համապատասխանեցնելու մասին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման մասին: Ես կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել ֆորմալ ֆուհական համակարգի եւ գերատեսչական բուհական համակարգի միջեւ: Մենք պետք է ունենանք միասնական բուհական համակարգ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, հաջորդ կարեւոր խնդիրը առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումներ իրականացնելն է. «Դրա նպատակը պետք է լինի առողջապահության հասանելիությունը հանրության լայն շերտերի համար: Հասանելիություն ասելով պետք է հասկանանք ոչ միայն ուղեգիր կամ որեւէ ֆորմալ արձանագրում, որ մենք ծառայություն մատուցել ենք, այլ այդ ծառայությունները ամբողջ ծավալով պետք է մատուցվեն:

Այս համատեքստում շատ կարեւոր եմ համարում պետական կառավարման համակարգի արդիականացման եւ արդյունավետոեւթյան բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի գագաթնակետ պետք է ընկալենք ՀՀ քաղաքացիների բարեկեցության մակարդակում էական ու շոշափելի փոփոխությունների արձանագրումը: Մեր ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը եւ աղքատության մակարդակը էականորեն նվազեցնելու խնդիրը»,- իր խոսքն ամփոփեց վարչաետի պաշտոնակատարը:

Տպել
Ամենաշատ