News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց. ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստին հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Նա ընդգծեց, որ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը, հիմա այսօր հաստատվում է հաջորդ 26 դպրոցների ցանկը:

«Սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը խնդրում եմ  հաստատել և ապահովել կա՛մ վերակառուցումը կամ ամբողջությամբ կառուցումը»,- ասաց Պապիկյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ նոր դպրոցներ կառուցելիս որդեգրվել է մի մոտեցում, որ պետք է կառուցվեն մոդուլային դպրոցներ:

Նրա խոսքով, դրանք եւ էսթետիկապես ավելի լավն է, եւ հոգեբանական մթնոլորտը շատ ավելի նպաստավոր է կրթության եւ երեխաների աշխարհընկալման զարգացման համար նույնիսկ գունային լուծումների առումով:

«Կախված աշակերտների թվից, համայնքից, մոդուլներով կարող են զանազան կառույցներ հավաքվել: Գիտեք, որ ունենք ռազմավարություն՝ կենտրոնացնել համայնքային կյանքը դպրոցների շուրջը, ոչ միայն դպրոցական, այլեւ մշակութային, սպորտային կյանքը: Մոդուլային տարբերակը այս նպատակին է ծառայելու: Ունենք նաեւ որոշում, միայն ծայրահեղ անհնարինության դեպքում կառուցել ավանդական դպրոցներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ այսօր կան դպրոցներ, որոնք 4-րդ կարգի վթարային են եւ արգելվում է այնտեղ դասեր անցկացնելը:

Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ