News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում այսօր ժամը 12:30-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է միայն Վարդենյաց լեռնանցքը։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Տպել
Ամենաշատ